Սեպտեմբերի 23-25-ը ԱԻՆ ՓԾ-ում 7 ահազանգ է ստացվել քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ
Սեպտեմբերի 23-25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան, Արմավիրի մարզի Մեծամոր, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում և Ջրվեժ գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
Կարծիքներ