Իսպանիայում գրեթե 4,5 տոննա հաշիշ են առգրավել
Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան առգրավել է գրեթե 4,5 տոննա հաշիշ, որը թաքցված է եղել երկու բեռնատարներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին իրավապահ մարմինները հայնտել են X սոցիալական հարթակում։
Ըստ նրանց տեղեկատվության՝ թմրանյութն առգրավվել է Անդալուսիայի Ինքնավար Համայնքի Մոտրիլ քաղաքի նավահանգստում։
Հաշիշը թաքցված է եղել կրկնակի հատակ ունեցող երկու բեռնատարներում, որոնք ժամանել են նավով Մարոկկոյից։
Բեռնատարների վարորդները ձերբակալվել են:
Կարծիքներ