Ֆիլիպիններում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 46-ի

Ֆիլիպիններում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 46-ի

 Ֆիլիպիններում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել, 28-ը անհետ կորած են համարվում։ Ինչպես նշվում է Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի շաբաթ օրը հրապարակված զեկույցում, ջրհեղեղից տուժել է ավելի քան 518 հազար մարդ հանրապետության 10 մարզերում։

Գործակալության տվյալներով՝ 57 հազար տեղահանվածներ գտնվում են 151 տարհանման կենտրոնում։ Առնվազն 2 հազար մարդ նախապես լքել է տները, 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում