Ռեալը հյուրընկալվելիս հաղթեց Վալյադոլիդին

Ռեալը հյուրընկալվելիս հաղթեց Վալյադոլիդին

Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»։

Այս մասին հայտնում է Armsport.am֊ը։

Հանդիպման հաշիվը բացեց Կարիմ Բենզեման։ Ֆրանսիացի հարձակվողը 83-րդ րոպեին հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ 6 րոպե անց «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը դարձավ դուբլի հեղինակ։

«Վալյադոլիդը» հանդիպումն ավարտեց 10 հոգով, քանի որ խաղադաշտից հեռացվել էր Սերխի Լեոնը (82ր՛)։

«Ռեալը» 15 խաղից հետո 38 միավորով բարձրացավ առաջին տեղ։ «Բարսելոնան», որն այս տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել, 37 միավորով երկրորդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում