Եվս մեկ գրանդ ակումբ միացել է Կիմի տրանսֆերային մրցավազքին
«Նապոլիի» կորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Այս մասին գրում է Armsport.am-ը։
Մառախլապատ Ալբիոնում ասիացու նկատմամբ ավելի վաղ հետաքրքրություն էր ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ այժմ տրանսֆերային մրցավազքին միացել է նաև «Մանչեսթեր Սիթին»։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, անգլիական թոփ-ակումբը դիտարկում է Ջեին որպես խորվաթ պաշտպան Գվարդիոլին այլընտրանք: Կորեացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։
Կիմն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 2 գոլի, մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը:
Կարծիքներ