Հոնդուրասը դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Չինաստանի հետ
Հոնդուրասի իշխանությունները որոշել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ, որոնք նրանց միջև բացակայում են Կենտրոնական Ամերիկայի Հանրապետության կողմից Թայվանի ինքնիշխանության ճանաչման պատճառով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է նախագահ Սիոմարա Կաստրոն։
«Ես ԱԳ նախարար Էդուարդո Ռեյնային հանձնարարել եմ աշխատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ պաշտոնական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, սա կլինի կառավարության ծրագիրը կյանքի կոչելու և աշխարհի ժողովուրդների հետ կապերն ազատորեն ընդլայնելու իմ մտադրության հաստատումը»,- գրել է պետության ղեկավարը։ Twitter-ի իր էջում։
Կարծիքներ