«Արարատ-Արմենիան» երկարաձգել է պայմանագիրը Զաքարիա Սանոգոյի հետ

«Արարատ-Արմենիան» երկարաձգել է պայմանագիրը Զաքարիա Սանոգոյի հետ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» երկարաձգել է պայմանագիրը 23-ամյա ֆուտբոլիստ Զաքարիա Սանոգոյի հետ ևս մեկ մրցաշրջանով:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Զաքարիան ակումբին է միացել 2019 թվականի ամռանը: Մասնակցել է 46 խաղի՝ դառնալով 3 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Պրեմիեր լիգայի 9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը «Ուրարտու»-ն է, որն ունի 13 միավոր: 9-ական միավոր ունեն «Ալաշկերտ»-ը, «Վան»-ը, «Լոռի»-ն և «Արարատ»-ը: «Արարատ-Արմենիան»-ն 6-րդն է և ունի 8 միավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում