Նավալնին գաղութում հացադուլ է սկսում

Նավալնին գաղութում հացադուլ է սկսում

Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը գտնվում է Վլադիմիրի մարզի գաղութներից մեկում, հայտարարել է, որ հացադուլ է սկսում՝ պահանջելով թույլ տալ բժշկի հետ տեսակցությունը՝ գրում է interfax-ը:

Նավալնին բացատրել է, որ մեջքի ու ոտքի ցավեր ունի, իսկ բժշկական օգնություն չի ստանում: Անցյած շաբաթ ընդդիմադիր գործչի փաստաբանները հայտնել էին, որ գաղութում նրա առողջական վիճակը վատթարացել է:

Մինչդեռ Վլադիմիրի շրջանի Դաշնային քրեակատարողական ծառայության վարչությունը հայտարարել է, որ «հետազոտության արդյունքների համաձայն՝ Նավալնու առողջական վիճակը կայուն է»:

Մարզի հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամները, որոնք այցելել էին ընդդիմադիրին, նշել են, որ նա բողոքում է ոտքի ցավից, բայց կարող է քայլել:

Վլադիմիրի մարզի ուղղիչ գաղութում Նավալնին կրում է երեքուկես տարվա պատժաչափը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում