Թուրքիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել

Թուրքիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել

4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Ղահրամանմարաշ նահանգում, որն արդեն տուժել էր փետրվարին տեղի ունեցած հզոր ցնցումներից։

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական աղետների կառավարման վարչությանը (AFAD)։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19:25-ին (ՀՀ ժամանակով՝ 20:25) Գյոքսունի շրջանում, աղբյուրը գտնվել է 7,07 կմ խորության վրա։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդով հզոր երկրաշարժեր էին տեղի ունեցե, զոհերի թիվը հասել է 50,5 հազարի, կային բազմաթիվ ավերածություններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում