Աջափնյակում կրակոցների գործով 1 անձի ձերբակալման որոշում է կայացվել

Աջափնյակում կրակոցների գործով 1 անձի ձերբակալման որոշում է կայացվել

Աջափնյակում կրակցների քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, ձերբակալման որոշում է կայացվել: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը), 7 դրվագ 44-155-րդ հոդվածի (սպանությանն օժանդակելը) 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով: Ձերբակալման որոշում է կայացվել»,- հայտնեցին Դատախազությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում