Արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերվել. 24 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն
Մարտի 10-ից 11-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Եղվարդ, Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Մուսայելյան գյուղում, Ամասիա-Բանդիվան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագած և Ջամշլու գյուղերում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա և 24 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Կարծիքներ