Ադրբեջանական խուճապ տարածող կեղծ հաղորդագրությունը (լուսանկար)
Վաղ առավոտից հակառակորդն անցել է հայ հասարակության մեջ խուճապ տարածելու հերթական փորձին: Բազմաթիվ քաղաքացիների ՀՀ պաշտպանության նախարարության անունից հաղորդագրություններ են ուղարկվել հետևյալ բովանդակությամբ՝ «Իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի: Հայրենիքը փրկելու համար զորահավաք է հայտարարվում: Խնդրում եմ նրանցից, ովքեր չեն կարողանում ծառայել բանակում, արյուն տան բուժհաստատություններում»:
Պաշտպանության նախարարությունն արդեն հաղորդագրություն է տարածել, որ դա հակառակորդի հերթական, կեղծ, ապատեղեկատվությունն է:
«Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին»,-գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Կից ներկայացնում ենք freenews.am-ի աշխատակցին ուղարկված կեղծ հաղորդագրությունը և խնդրում հետևել միայն ՀՀ պաշտոնական լուրերին:
Կարծիքներ