Պոլիտեխնիկի կազմում կգործի հիմնական դպրոց. Ավինյան
Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհուրդը փետրվարի 27-ին հավանություն է տվել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի կազմում խորացված բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ուղղվածությամբ հիմնական դպրոց հիմնելու նախագծին:
«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։
«Այն տեղակայվելու է Երևան քաղաքի Վրացական 22 հասցեում գտնվող ՀԱՊՀ-ի 8-րդ մասնաշենքում: Վերակառուցման միջոցով երեխաների համար կստեղծվի որակյալ կրթական միջավայր, որը հագեցած կլինի միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից լաբորատորիաներով, դասասենյակներով, սպորտային համալիրով և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով, որտեղ ամբողջությամբ տրամադրվելու է խորացված տեխնոլոգիական և բնագիտական կրթություն:
Պոլիտեխնիկը Հայաստանի Հանրապետությունում այն եզակի հաստատությունն է, որտեղ կրթությունը սկսվում է նախակրթարանից շարունակվում ավագ դպրոց, միջին մասնագիտական կրթություն, այնուհետև բարձրագույն կրթություն՝ իր երեք մակարդակներով»,- ասվում է գրառման մեջ։
Կարծիքներ