Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է. Քյարամյան
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքի գործով 3 մեղադրյալ կա, բոլորը կալանավորված են:
«Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
«Այս վարույթը, կարելի է ասել, ամբողջությամբ բացահայտվել է: Մենք ունենք նաև պատվիրատու անձին, ում համար նկարահանվել են այդ տեսանյութերը, նա ևս ունի համապատասխան դատավարական կարգավիճակ: Նաև բացահայտվել է այն անձը, որը ի սկզբանե տարածել է այդ բովանդակությամբ տեսանյութը, նա ևս ունի մեղադրյալի կարգավիճակ»,-ասել է Քյարամյանը:
Պատվիրատուն կալանավայրից է: Երեխայի հայրն այս գործով որևէ կարգավիճակ չունի:
Եվ կատարողը, և պատվիրատուն, և հրապարակողը բացահայտված են: Այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Թեև գործն այս պահին բացահայտվել է, սակայն Քյարամյանը չբացառեց, որ լինեն այլ անձինք ևս, քննությունը շարունակվում է:
Կարծիքներ