Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին այցելել է Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին այցելել է Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից․
«Այս առավոտ՝ հունվոարի 5-ին, Լիբանանի վարչապետ Նաժիպ Միքաթի այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին և շուրջ 1 ժամ հանդիպում ունեցավ Նորին Սրբության հետ: Բնականաբար, հանդիպման ընթացքում արծարծվեցին Լիբանանի հետ անմիջական կապ ունեցող հարցեր և հատկապես Գազայի պատերազմի հետեւանքները ու Լիբանանի նախագահական ընտրությունը:
Վարչապետ Միքաթին կարևորությամբ շեշտեց Լիբանանի հայութեան դրական դերակատարությունը երկիրը դիմագրավող տագնապների ու մարտահրավերների լուծման գծով, եւ իր պատրաստակամությունը հայտնեց որեւէ ծրագրի դեպքում օգտակար լինել Լիբանանի հայությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ