Հնարավոր է եղել փրկել հայկական բեռնված մեքենաների միրգը. Նազելի Բաղդասրյան
Մեր հայրենակիցներից շատերի միահամուռ ջանքերով հնարավոր է եղել փրկել հայկական բեռնված մեքենաների միրգը։ Արագ արձագանքման արդյունքում որոշ մասն իրացվել է մեր մյուս հայրենակիցների միջոցով։ Խնդիրը ծագել էր, երբ Մոսկվայում գործող «Ֆուդ Սիթի» առևտրի կենտրոնից, որը պատկանում է ազգությամբ ադրբեջանցիներին, հայերին ստիպողաբար դուրս էին հանել։ Մեքենաների մեծ մասը բեռնված է եղել հայկական ծիրանով, եւ մերոնք եւս մեկ անգամ ապացուցեցին, թե որքան կարեւոր է այս պահերին միասնական արագ գործելը եւ մեկմեկու թիկունք լինելը։
Շնորհակալություն բոլորին, ովքեր հիմա էլ զբաղվում են այս խնդրով։
Կարծիքներ