Google-ը կորոնավիրուսի վերաբերյալ «դավադրության տեսություններ» տարածող գովազդները կարգելափակի. Bloomberg
Ամերիկյան Google կորպորացիան կարգելի այն կայքերի գովազդը, որոնք կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկություններ ու դավադրության տեսություններ կտարածեն:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, ամերիկյան ընկերությունը, համաձայն վարած քաղաքականության, չի գովազդում այն ռեսուրսները, որոնք բժշկական հակագիտական տեսություններ են տարածում, ինչը կարող է վնաս հասցնել մարդկանց առողջությանը:
Մասնավորապես, կորոնավիրուսի համավարակի ընթացքում ընկերությունը նմանատիպ բովանդակություն տարածով ավելի քան 200 միլիոն գովազդ է արգելափակել, սակայն դա բավարար չի համարվում: Google-ի ղեկավարությունը որոշել է լրացուցիչ քայլեր ձեռնարկել, քանի որ կորոնավիրուսի վերաբերյալ չհաստատված տեղեկատվություն տարածող ռեսուրսների գոզադն ամերիկյան ընկերությանն արդեն իսկ մոտ 19 միլիոն դոլարի վնաս է պատճառել:
Դավադրության նմանատիպ տեսությունների շարքին Google-ը դասում է, օրինակ, պնդումներն այն մասին, թե ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը մտադիր է մարդկանց չիփավորել պատվաստանյութի միջոցով՝ դրանք «չափազանց հիմար ու տարօրինակ» որակելով:
Google-ի կողմից նմանատիպ գովազդները կարգելափակվեն ինչպես ավտոմատ կերպով, այնպես էլ՝ անմիջապես աշխատակիցների կողմից:
Կարծիքներ