Թշնամին անկարող է ռազմական ճանապարհով պարտության մատնել Իրանին՝ անգամ երազում. ԻՀՊԿ հրամանատար

Թշնամին անկարող է ռազմական ճանապարհով պարտության մատնել Իրանին՝ անգամ երազում. ԻՀՊԿ հրամանատար

Թշնամին գիտակցել է, որ ոչ մի դեպքում չի կարող հաղթել Իրանին ռազմական պայքարում, այդ իսկ պատճառով Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների հարցը հանվել է սեղանից: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին:

Իրանցի նահատակների ոգեկոչմանը նվիրված միջոցառման ժամանակ գեներալ-մայորն ընդգծել է, որ 1980-ականների «Իրանի դեմ պատերազմի փորձը թշնամիներին ստիպել է գալ եզրակացության, որ Իրանին անհնար է պարտության մատնել ռազմական գործողություններով, անգամ երազներում»:

«Այսօր, թշնամուն պարտության մատնելը դժվար գործ չէ, և մենք ամբողջովին պատրաստ ենք և բավականին ուժեղ ռազմադաշտում թշնամիներին ջախջախելու համար»,- ասել է ԻՀՊԿ հրամանատարը՝ հավելելով, որ հզոր զենքերի և հավատի համակցությունը Իրանը դարձրել է անպարտելի երկիր:

Իրանցի պաշտոնյաները վերջերս բազմիցս ընդգծել են, որ երկիրը չի տատանվի իր ռազմական հնարավորությունները զարգացնելու գործում, այդ թվում՝ հրթիռային ներուժը, որն ուղղված է բացառապես պաշտպանությանը, և որ Իրանի պաշտպանական ունակությունները երբեք բանակցության առարկա չեն լինի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում