Մեսսիի նոր ռեկորդները

Մեսսիի նոր ռեկորդները

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի խփած գոլը  «Ռայո Վալեկանոյի» դարպասը  15-րդն է դարձել ընթացիկ մրցաշրջանում:

Կատալոնական թիմի ավագն արդեն 15 անընդմեջ մրցաշրջաններում 15 և ավելի գոլ է խփում: Երեկ Մեսսին մեկ այլ ռեկորդ էլ է սահմանել:

Նա դարձել է «Բարսելոնայի» կազմում Իսպանիայի գավաթային հանդիպումներում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստը (76 խաղ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում