Ճապոնիան 20 մլն դոլար է հատկացնում բենզինի ներքին գների կայունացման համար

Ճապոնիան 20 մլն դոլար է հատկացնում բենզինի ներքին գների կայունացման համար

Ճապոնիայի կառավարությունը որոշել է 2,3 մլրդ իեն ​​(մոտ 20 մլն դոլար) հատկացնել երկրում բենզինի գների կայունացման համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Kyodo գործակալությանը ։

Հոկտեմբերի վերջին Ճապոնիայում բենզինի գները հասել են վերջին յոթ տարվա առավելագույնին: Regular բենզինի մեկ լիտրի միջին գինը, որը մոտավորապես համապատասխանում է ռուսական AI-95-ին, կազմել է մոտ 1,47 դոլար։

Ճապոնիայի կառավարությունը նախկինում հաստատել է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են արդյունաբերությանն աջակցելուն։

Նավթի գինը Ճապոնիայում բարձրացել է առավելագույնը երկու շաբաթով։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և որոշ այլ երկրների՝ շուկայի կայունացման նպատակով ռազմավարական պաշարներից հումքի մի մասը վաճառելու որոշման պատճառով։ Նախկինում նման միջոց էր ձեռնարկվում, որպես կանոն, միայն տարերային աղետների կամ արտասահմանից մատակարարումների ընդհատումների դեպքում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել էր, որ ԱՄՆ-ում բենզինի բարձր գները նավթային ընկերությունների մեքենայությունների արդյունք են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում