Մակրոնն ու Զելենսկին երկկողմ համաձայնագիր կստորագրեն անվտանգության շուրջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 16-ին Փարիզում անվտանգության շուրջ երկկողմ համաձայնագիր կստորագրեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է France 24-ը՝վկայակոչելով Ելիսեյան պալատը։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին փետրվարի 16-ին երկու երկրների միջև անվտանգության շուրջ համաձայնագիր կստորագրեն Ելիսեյան պալատում։ Այդ համաձայնագիրը հաջորդում է է այն պարտավորություններին, որոնք ստանձնել են Մեծ յոթնյակի ձևաչափի շրջանակներում՝ 2023 թ. հուլիսին Վիլնյուսում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում», - հաղորդել է գործակալությունը։
Նշվում է, որ Մակրոնի հետ հանդիպումից հետո Զելենսկին փետրվարի 16-ին կմեկնի նաև Գերմանիա՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման։ Այնուհետև նա կուղևորվի Մյունխենի անվտանգության համաժողովին:
Կարծիքներ