Կազանի և Վլադիկավկազի օդանավակայանները վտանգի պատճառով ժամանակավոր կասեցրել են թռիչքների ընդունումը

Կազանի և Վլադիկավկազի օդանավակայանները վտանգի պատճառով ժամանակավոր կասեցրել են թռիչքների ընդունումը

Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանի աշխատանքում:

Այս մասին հաղորդել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ նշելով, որ օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում թռիչքներ։

Նշվում է, որ օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:

Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն էլ հայտարարել է Վլադիկավկազի օդանավակայանի փակման մասին, հայտնում է Интерфакс-ը։

«Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ից Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի շրջաններում անօդաչու թռչող սարքի վտանգ է հայտարարվել»,- նշել է նա։ 

Հանրապետության ղեկավարը նաև հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը Հյուսիսային Օսեթիա-Ալանիայում գտնվող Շալխի պոլիգոնի վրա։ 

Նշենք՝ ՌԴ օդային տարածքում դեկտեմբերի 31-ի գիշերը որսվել են մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքեր, հերթական հարձակման վտանգ կա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Դաշնության տարածքում ոչնչացվել է ուկրաինական 68 անօդաչու թռչող սարք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում