Արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը կառավարական չի լինի
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը կառավարական չի լինի: Նրան կհուղարկավորեն Վինձորի ամրոցի մատուռի բակում: Դա նշանակում է, որ հրաժեշտի արարողություն չի լինի: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արքայական պալատի տարածած հայտարարության մեջ:
Բացի այդ, բրիտանացիներից պահանջվում է «չմասնակցել հուղարկավորության հետ կապված որևէ միջոցառման», մասնավորապես՝ COVID-19 կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Ինչպես նշում է The Guardian թերթը, արարողությունը հեռարձակվելու է հեռուստատեսությամբ: Մեծ Բրիտանիայում հայտարարված է ազգային սուգ, երկրում կիջեցվեն դրոշները:
Թագավորական ընտանիքը սգալու է 30 օր, և այդ ընթացքում Էլիզաբեթ Երկրորդը չի կատարի միապետի պարտականությունները:
Արքայազն Ֆիլիպը մահացավ 99 տարեկանում՝ Վինձորում: Երկու ամսից՝ հունիսի 10-ին, Էդինբուրգի դուքսը նշելու էր ծննդյան 100-ամյակը:
Կարծիքներ