«Խելացի ժամացույցը» ինչպե՞ս կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում
«Խելացի ժամացույցը» կարող է COVID-19-ի ախտանիշները հայտնաբերել մինչ այն, երբ մարդը կիմանա վարակվելու փաստի մասին, պնդում են Իկանի Բժշկական դպրոցի գիտնականները:
COVID-19-ով վարակման առաջին նշաններից մեկն է համարվում բորբոքումը, որին օրգանիզմն արձագանքում է արյան շրջանառության աննշան փոփոխությամբ: Այս փոփոխությունը կարելի է տեսնել սրտի բաբախյունի ոչ մեծ փոփոխություններում:
Դրանք կարող է որսալ «խելացի ժամացույցը»: Երկար ժամանակահատվածում մարդու սրտի բաբախյունը գրանցելով՝ համակարգը որոշում է օգտատիրոջ բազային նորման: Եվ երբ գրանցվում է սրտի կծկումների հաճախության անսպասելի երկարատեւ փոփոխություն, դա կարող է ցույց տալ տարբեր խնդիրների առկայությունը:
Փորձ է անցկացվել Apple Watch կրող 297 մարդու մասնակցությամբ: Փորձի շրջանակում ժամացույցը եւ համատեղ աշխատող հավելվածը կարողացել են սրտի բաբախյունի փոփոխություններով նույնականացնել վարակվածների երկու երրորդին: Եվ դա տեղի է ունեցել այն բանից միջինը 7 օր առաջ, երբ կամավորները նկատել են ինֆեկցիայի ինչ-որ ախտանիշներ:
Կարծիքներ