Տիգրան Պետրոսյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից. պաշտոնական
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում որոշում կայացրեց Տիգրան Պետրոսյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Տիգրան Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Կարծիքներ