Բեռլինում ոստիկանությունը պղպեղային գազ է կիրառել կորոնավիրուսային սահմանափակումներից բողոքող ցուցարարների դեմ

Բեռլինում ոստիկանությունը պղպեղային գազ է կիրառել կորոնավիրուսային սահմանափակումներից բողոքող ցուցարարների դեմ

Բեռլինում ոստիկանները պղպեղային գազ են կիրառել Գերմանիայի կառավարության կարանտինային սահմանափակումների առնչությամբ բողոքի ակցիայի մի շարք մասնակիցների դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Գերմանիայի իրավապահ մարմիններին:

«Մարտի 18-ին հրապարակում (Բրանդենբուրգյան դարպասների մոտ) ցուցարարների մեծ խումբ է հավաքվել` փորձելով անցնել ցանկապատի վրայով: Մեր գործընկերները դա թույլ չեն տվել»,- նշել են ոստիկանությունից:

Նշվում է, որ իրավապահների ուղղությամբ շշեր են նետվել, վերջիններս ստիպված են եղել առանձին դեպքերում պղպեղային գազ կիրառել:  

Այսօր Բեռլինի կենտրոնում բողոքի ակցիա է տեղի ունեցել մոտ 8000 մարդու մասնակցությամբ, որոնք իրենց բողոքն էին հայտնում կարանտինային միջոցառումների դեմ: Ոստիկանությունը որոշում է կայացրել, որը ցույցը պետք է դադարեցվի, քանի որ մասնակիցները չեն պահպանել սոցիալական հեռավորությունն ու դիմակներ չեն կրել: Սակայն նրանց մեծամասնությունը չի ենթարկվել հրամանին, որոշ հատվածներում բախումներ են տեղի ունեցել: Ոստիկանությունը հայտնել է նաև մոտ 50 մարդու բերման ենթարկելու մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում