Եկեղեցում վարչապետին հարվածելու փորձ արած Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխվել է
Սուրբ Աննա եկեղեցում վարչապետին հարվածելու փորձ արած Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխվել է։
Ինչպես հայտնել է պաշտպանը, հսկող դատախազի որոշմամբ`վերացվել է Մինասյանի կալանքը, նա դուրս է եկել Արմավիր ՔԿՀ-ից։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ պաշտոնատար անձինք և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ մարտի 29-ին քայլել էին Երևանի Սուրբ Աննա եկեղեցի՝ մասնակցելու Ծաղկազարդի պատարագին: Պատարագի ընթացքում ներկաներից մեկը փորձել էր հարվածել վարչապետին, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել էին միջադեպը:
Ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել էին 3 անձի, նրանք ներկայացվել էին նախաքննական մարմին:
Ձերբակալված 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել:
Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ և Միքայել Մինասյանները: Նրանք չափահաս են՝ ծնված 2007 թվականին: Դավիթ Մինասյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել էր։


Կարծիքներ