Կյանքից հեռացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը

Կյանքից հեռացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը

88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիական կինոյի և թատրոնի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ Ալեն Դելոնը: Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Monde պարբերականը:

Դելոնին ճանաչում բերեցին «Պայծառ արևի վրա» (1960 թ.), «Ռոկկոն և իր եղբայրները» (1961թ.), «Ընձառյուծ» (1963 թ.) ֆիլմերը:

Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում (1984 թ.) տղամարդու լավագույն դերակատարման համար և պատվավոր մրցանակի արժանացել Բեռլինի միջազգային կինոփառատոնում։

2019 թվականին Կաննի կինոփառատոնում Դելոնը արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»՝ կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում