«Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչը, Հայաստանը երկրորդն է

«Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչը, Հայաստանը երկրորդն է

Ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2022» եվրոպական երգի մրցույթը: Ազգային ժյուրիի և ժողովրդի համատեղ քվեարկության արդյունքում մրցույթում  հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ ստանալով ընդհանուր 203 միավոր:

Հայաստանի պատվիրակ Նարեն իր «Dance» երգով զբաղեցրեց երկրորդ տեղը՝ ստանալով 180 միավոր:

Եվրատեսիլյան շքեղ բեմում Լիսանդրային հաղթողի գավաթը հանձնեց նախորդ տարվա մրցույթի հաղթանակը Հայաստան բերած Մալենան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում