Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի առաջնության ապրիլի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի առաջնության ապրիլի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Հայտնի են Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի ապրիլի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Փորձագետների եւ երկրպագուներիքվեարկությամբ ապրիլի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը, ով անցկացրած 5 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։
Թեժ պայքարում Միրանյանը հաղթել է «Փյունիկի» հարձակվող Ուգո Ֆիրմինոյին: Լավագույններիցանկում էին նաեւ Ռազմիկ Հակոբյանը, Մաքսիմ Մայրովիչն ու Իբրահիմ Շուայբուն:

Ամսվա լավագույն մարզիչը կրկին Եղիշե Մելիքյանն է, ում գլխավորությամբ «Փյունիկը» ապրիլին անցկացրած 5 խաղից հաղթել է 4-ում եւ գրանցել 1 ոչ-ոքի։ Մելիքյանն այս մրցանակին արժանանում է 5-րդ ամիսն անընդմեջ։ Ամսվա լավագույնի համար պայքարում հայ մասնագետը շրջանցել է «Նորավանքի» եւ «Նոայի» մարզիչներ Վահե Գեւորգյանին եւ Արամ Հակոբյանին։

Լավագույնները որոշվել են երկրպագուների եւ փորձագետների ձայների հանրագումարում՝համապատասխանաբար 1/3 եւ 2/3 համամասնությամբ: Լավագույն մարզչի եւ ֆուտբոլիստի մրցանակները կհանձնվեն Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցանակակիրների թիմերի առաջիկատնային հանդիպումներից առաջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում