Դաբիթ Բեկի փողոցում հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու դի, ով սովորում էր Երևանի բուհերից մեկում
Այսօր՝ օգոստոսի 28-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի քաղաքացի ու հայտնել, որ Դաբիթ Բեկի փողոցում չգործող շինանյութի տաղավարի բաց հատվածում՝ բազմոցի վրա դի կա:
Ոստիկաններն ու քննիչները բազմոցին հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ գլխի մասի հատվածում հարվածի մի քանի հետքերով:
Բազմոցի տակ և բազմոցի վրա առկա են արնանման հետքեր, երկաթյա լոմ, որի վրա նույնպես ակռա են արնանման հետքեր:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ըստ սկզբնաղբյուրի հաղորդած տեղեկությունների՝ սպանվածը Հնկաստանի Հանրապետության քաղաքացի էր, ով սովորում էր Երևանի բուհերից մեկում:
Կարծիքներ