Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ իր նախագահության օրոք
Իրանը պատրաստ էր գործարք կնքել ԱՄՆ-ի հետ, որն ուղղված էր առաջին հերթին Թեհրանի միջուկային զարգացման խնդրի լուծմանը, երբ այդ երկրի նախագահն էր Դոնալդ Թրամփը։
«Իրանը պատրաստվում էր գործարք կնքել մեզ հետ»,- ասել է Թրամփը Միլուոկիում Հանրապետականների ազգային համագումարի ժամանակ ելույթի ընթացքում։ Այս ելույթում, որը դարձավ ազգային կուսակցական հանրահավաքի գագաթնակետը, Թրամփը պաշտոնապես համաձայնեց նոյեմբերին կայանալիք ընտրություններում առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում որպես հանրապետական:
Թրամփը նաև պնդում է, որ Իրանն այժմ «շատ մոտ է միջուկային զենք ունենալուն»։ «Դա երբեք չէր լինի [եթե Թրամփը լիներ նախագահ]», - հավելել է ամերիկացի նախկին առաջնորդը:
Կարծիքներ