Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացնում Ճապոնիայում
Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի միացյալ խումբը զորավարժություններ է սկսել Ճապոնիայի ռազմաօդային ուժերի հետ։ Դրանք իրականացվում են Հոկայդո հյուսիսային կղզու Չիտոզե բազայի և Տոկիոյից 120 կմ հյուսիս-արևելք ընկած Հյակուրի բազայի տարածքում, հաղորդում է Nikkei թերթը :
Զորավարժություններին մասնակցում են Գերմանիայի և Իսպանիայի ռազմաօդային ուժերի 12 Eurofighter Typhoon կործանիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի 4 մարտական Rafale ինքնաթիռ։ Ճապոնիան ներկայացված է վեց F-15 և F-2 մարտական ինքնաթիռներով։ Նման վարժանքներն առաջին անգամ են անցկացվում։
Կարծիքներ