«Արմենպրես»-ի թղթակիցն այլ լրագրողների հետ ընկել է հրետակոծության տակ
4-ին, ժամը 18:00-ի և 18:40-ի սահմաններում Ստեփանակերտը ադրբեջանական զինված ուժերի կողմից ենթարկվել է հրետակոծության: Արկերից մեկն ընկել է փողոցում՝ բեկորային վնաս հասցնելով ավտոմեքենաներին, ինչպես նաև դիմահայաց հարևան շինությունը:
«Արմենպրես»-ի թղթակցի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից դեպքի վայրի տեսանկարահանման ժամանակ՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է: Միացել է նաև օդային տագնապի ազդանշանը: Լրագրողական խումբը ստիպված է եղել պատսպարվել հարևան շենքերից մեկի ռմբապաստարանում:
«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է նաև, որ Ստեփանակերտի՝ երեկոյան ժամերի հրետակոծության ընթացքում արկերից մեկն ընկել է բնակելի առանձնատան բակում` վնասելով քարե պարիսպը, ինչպես նաև պայթյունի ալիքը կրնկահան է արել դռներն ու փշրել պատուհանները: Տանը գտնվել է վատառողջ տարեց մարդ և որդին: Բարեբախտաբար որդին միայն քերծվածքներ է ստացել:
Կարծիքներ