Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունները
Մոսկվան մանրամասն ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կիևի ռեժիմին զենքի հնարավոր մատակարարումների մասին բոլոր տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են մեր համապատասխան իրավապահ մարմինների կողմից։ Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք սերտ կապի մեջ ենք այս հարցի շուրջ բոլոր երկրների հետ, այդ թվում՝ ադրբեջանական կողմի։ Բացառություն են միայն արևմտյան երկրները, որոնք ոչ միայն բացահայտորեն հայտարարում են զենքի մատակարարումների մասին, այլև հպարտանում են դրանով»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, դիվանագետը նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես հերքել է Կիևին զենք մատակարարելու մասին լուրերը։ Ռուսաստանի համար, ըստ Զախարովայի, «զենքի մատակարարումների թեման սկզբունքային հարց է», քանի որ նման գործողությունները «վտանգ են դառնում Ռուսաստանի և նրա քաղաքացիների համար»։
Կարծիքներ