Հրաչյա Հակոբյանը ոստիկանությունում է

Հրաչյա Հակոբյանը ոստիկանությունում է

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այս պահին գտնվում է Ոստիկանության բաժանմունքում, ուր քիչ առաջ բերման են ենթարկել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին եւ մանկավարժներ Վիգեն Ավետիսյանին ու Լեւոն Հարությունյանին: Freenews -ը կապ հաստատեց պատգամավորի հետ եւ պարզեց, որ Բլեյանն արդեն ազատ է արձակվել, իսկ բերման ենթարկված մանկավարժներին րոպեներ անց ազատ կարձակեն: Հարցին, թե ո՞րն է եղել բերման ենթարկելու պատճառը Հակոբյանն ասաց, որ այս պահին կարող է փոխանցել միայն ոստիկանների խոսքերը, որոնք պնդում են, թե խնդիրը եղել է ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում