ՀՀ հիվանդանոցներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 319 քաղաքացի, 117-ի վիճակը ծանր է
ՀՀ բուժհաստատություններում բուժում է ստանում ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված 319 քաղաքացի, 117-ի վիճակը գնահատվում է ծանր, 14-ինը՝ ծայրահեղ ծանր:
«Հումանիտար կենտրոն»-ում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ուրախալի է, որ որոշակի դրական դինամիկա ունենք, կան անձինք, որոնց վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են բաժանմունքներ, կան նաև դուրսգրումներ։
5 երեխա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: 1 նորածին դուրս է գրվել»,– ասաց Ավանեսյանը։
273 ավագ և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք է առկա:
11 հազար քաղաքացի արդեն կցագրվել է պոլիկլինիկաներում:
Կարծիքներ