Գերմանիայում ԳԴՀ քաղաքացուն մեղադրել են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Գերմանիայի դատախազությունը ԳԴՀ քաղաքացուն մեղադրել է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ: Այս մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Մեղադրյալն աշխատում էր մի ընկերությունում, որը պարբերաբար էլեկտրական սարքավորումների ստուգումներ էր իրականացնում Բունդեսթագի տարածքում և խորհրդարանի կողմից օգտագործվող շենքերի նախագծերի հասանելիություն ուներ:
Գլխավոր դատախազության տվյալներով, մեղադրյալն իր նախաձեռնությամբ գաղտնի տեղեկատվություն է փոխանցել Ռուսաստանի հատուկ ծառայություններին: 2017թ.-ին նա իբր տվյալներ է ուղարկել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին, որն աշխատում է ռուսական ռազմական հետախուզությունում:
Այժմ Գերմանիայի դատարանը պետք է որոշի՝ շարունակել արդյոք դատաքննությունը:
Մոսկվան դեռ չի մեկնաբանել Գերմանիայի դատախազության հաղորդագրությունները:
Կարծիքներ