Երևան քաղաքի մի շարք հասցեների, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 8-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի թիվ 109-137 առանձնատների, Նոր Արեշ 12-րդ փողոցի թիվ 94-144 առանձնատների, Նոր Արեշ 12-րդ փողոցի թիվ 99, 99/1 բազմաբնակարան շենքերի, Նոր Արեշ 14-րդ փողոցի թիվ 55-94 առանձնատների, Նոր Արեշ 14-րդ փողոցի թիվ 38, 40 բազմաբնակարան շենքերի, Նոր Արեշ 15-րդ փողոցի թիվ 33-63 առանձնատների գազասպառողների, ժամը 09:00-18:00-ն` Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:
Ընկերությունը նաև նշում է, որ կրկին պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան բնակավայրերի գազասպառողների և «ՍԿ ԿԱԶ» ՍՊԸ-ի գազամատակարարումը:
Կարծիքներ