Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են չհայտարարել բանակցությունների իրենց պայմանները մինչև «ընդհանուր դիրքորոշումների» համաձայնեցումը
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակի շուրջ բանակցություններում պատվիրակությունների անդամները չեն բարձրաձայնի առաջարկվող պայմանները, քանի դեռ «ընդհանուր դիրքորոշումները» չեն համաձայնեցվել: Ըստ Interfax-ի՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Բանակցային գործընթացն ընթանում է, այն շատ բարդ է: Կան երկու կողմից արված բազմաթիվ տարբերակներ: Մենք պայմանավորվել ենք դրանց մասին չբարձրաձայնել այնքան ժամանակ, քանի դեռ դիրքորոշումները չեն համաձայնեցվել»,- ասել է Պոդոլյակը՝ պարզաբանելով, որ այդ մոտեցումը կօգնի խուսափել հասարակական կարծիքի ճնշումներից:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին երկու փուլերը տեղի են ունեցել փետրվարի 28-ին և մարտի 3-ին, երրորդը սպասվում է մարտի 7-ին։
Կարծիքներ