ԵՄ դիտորդներն այցելել են ադրբեջանական կրակոցների տակ գտնվող Երասխի մետալուրգիական գործարանի տարածք. Կոստանյան

ԵՄ դիտորդներն այցելել են ադրբեջանական կրակոցների տակ գտնվող Երասխի մետալուրգիական գործարանի տարածք. Կոստանյան

Երասխում կառուցվող գործարանի տարածք են այցելել Հայաստանում գտնվող ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անդամները:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Գրառման մեջ մասնավորապես ասված է.

«ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք, որը գտնվում էր ադրբեջանական կրակոցների տակ»:

Այսօր՝ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, կրակոցների հետևանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վիրավորում ստացած օտարերկրյա քաղաքացիներն ազգությամբ հնդիկ են։ ԱՆ-ն հայտնել է, որ նրանք վիրահատվել են:

Այսօր՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրկին կրակ էին բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հիշեցնենք՝ երեկ էլ՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, վնասվել էին քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում