Սաշուր Քալաշյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել

Սաշուր Քալաշյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել

Գյումրի քաղաքի կառուցապատման, պատմամշակութային ժառանգության պահպանման, վերականգնման, ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման մեջ ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության և ունեցած վաստակի համար Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ, ծնունդով գյումրեցի (1977-1992թթ, Լենինականի գլխավոր ճարտարապետ) Սաշուր Քալաշյանին։

Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքի էջում նշվում է, որ Սաշուր Քալաշյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու հարցին Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց միաձայն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում