Հայ-իրանական օրակարգը բավական ընդգրկուն է. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 Հայ-իրանական օրակարգը բավական ընդգրկուն է. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեկ աշխատանքային այցով ժամանել էր Երեւան։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ Մոհամադ Զարիֆը մեկ անգամ եւս ընդգծել է իր երկրի դիրքորոշումն առ այն, որ «միջազգայնորեն ճանաչված սահմանները եւ տարածքային ամբողջականությունը իրենց կարմիր գիծն են»։ «Շատ մտահոգված ենք վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սրացումներով: Մենք զգուշացրել ենք, որպեսզի զսպվածություն ցուցաբերվի: Կոնկրետ այս այցի նպատակն այն է, որպեսզի օգտակար լինեմ նման սրացումները լուծելու հարցում»,- ասել է Զարիֆը՝ տեղեկացնելով, որ նախօրերին զրույցներ է ունեցել նաեւ Ադրբեջանում եւ հույս է հայտնել, որ կկարողանան վերջին ժամանակահատվածում սրված իրավիճակը հանգուցալուծելու տարբերակներ գտնել:

Այսպիսով, Իրանը ձգտում է հավասարակշռված քաղաքականություն վարել հարեւան երկրների հետ։ Լավ գիտակցելով սեփական շահերն ու հաշվարկելով վտանգները՝ գործում է դանդաղ շտապելու տրամաբանությամբ։ Իրանի համար կարեւոր է մաս կազմել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին եւ կոմունիկացիաներին՝ դրանց հնարավոր գործարկման դեպքում...»։

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում