Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից

Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից

Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«ԲԴԽ անդամի թեկնածության մասով Սիրունյանը հանդես է եկել հայտարարությամբ և հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկումներին նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, ինքը այս պարագայում իր թեկնածությունը հետ է քաշում, որպեսզի իրավիճակը պարզաբանվի։ Պարզաբանվելուց հետո առիթ կլինի, կխոսենք»,-ասաց Հայկ Կոնջորյանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում