Պուտինը ժամացույց է նվիրել Նիկիտա Սիմոնյանին
Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, ով երեքշաբթի տոնեց իր 95-ամյակը, ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ծննդյան օրվա առթիվ իրեն ժամացույց է նվիրել:
«Ես արդեն շնորհակալություն եմ հայտնել Վալերի Կարպինին։ Հերթը «Սպարտակինն» է․ մենք պետք է սպասենք հաղթանակի և լավ, որակյալ խաղի, որպեսզի ոչ միայն ինքներս մեզ, այլև ֆուտբոլիստներին հաճույք պատճառենք:
ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահները ևս շնորհավորեցին ինձ։ Հաճելի է ստանալ այդքան շատ շնորհավորանքներ: Պուտինը նվիրեց ժամացույցը, հաճելի էր ստանալ այդքան շնորհավորանքներ: Մնում է շարունակել ճանապարհը», – լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Սիմոնյանը, Armsport-ի փոխանցմամբ՝ հայտնում է РИА Новости-ն։
Կարծիքներ