Թրամփի փաստաբանը նշել է նախկին նախագահի պաշտոնանկության գործընթացի նպատակը
Պաշտոնանկության գործընթացը իրենից դեմոկրատների կողմից Դոնալդ Թրամփին 2024 թվականին վերընտրվելու հնարավորությունից զրկելու փորձ է ներկայացնում: Այս մասին ուրբաթ օրը Սենատի պաշտոնանկության դատավարության ժամանակ հայտարարել է Թրամփի փաստաբան Մայքլ Վան Դեր Վինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Կոնգրեսը պնդելու է իր իրավունքը՝ արգելել այն անձին, որն այլևս պետական պաշտոնյա չէ, առաջադրվել իր պաշտոնում: Սա պաշտոնանկության գործընթացը կդարձնի կոնգրեսական որոշ վերահսկողություն սահմանելու մեխանիզմ, որի վրա անհատները կարող են առաջադրվել կամ չառաջադրվել նախագահի պաշտոնում»,-ասել է Թրամփի փաստաբանը:
Նրա խոսքերով` խոսքը այն մասին չէ, որ դեմոկրատները դեմ են քաղաքական բռնությանը, այլ որ փորձում են հեռացնել ընդդիմությանը: Նա ընդգծել է, որ դրանք գործողություններ են ՝ ուղղված ոչ թե անձամբ Թրամփի, այլ նրան սատարող միլիոնավոր ընտրողների դեմ:
Ներկայացուցիչների պալատը պաշտոնանկության գործընթաց է սկսել Թրամփի դեմ, մեղադրել է նրան ապստամբության դրդելու մե՝ կապված Կապիտոլիումի գրավման հետ հունվարի 6-ին, երբ Կոնգրեսը պետք է հաստատեր 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները: Նախկին նախագահին պաշտոնանկ անելու համար Սենատում անհրաժեշտ է 67 ձայն:
Կարծիքներ