Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ, Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ բնակավայրերի գազասպառողների, «Սեգազ» ՍՊԸ-ի, «Սեր Գրիգ» ՍՊԸ-ի, «Էկոտոմատո» ՍՊԸ-ի և հարակից այլ կազմակերպությունների գազամատակարարումը:
Ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:
Կարծիքներ