Էնթոնի Ֆոքսը կարող է դառնալ Սպիտակ տան հանրային կապերի գրասենյակի ղեկավարը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է Սպիտակ տան հանրային կապերի գրասենյակի տնօրեն նշանակել Էնթոնի Ֆոքսին, որպեսզի փոխարինի ստորաբաժանման ներկայիս ղեկավար Սեդրիկ Ռիչմոնդին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Սպիտակ տան ներկայացուցիչը պորտալին ասել է, որ վերջնական որոշում դեռ չկա: Ինքը՝ Ֆոքսը, հրաժարվել է մեկնաբանել հաղորդագրությունը։
Ավելի վաղ The New York Times-ը , վկայակոչելով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության աղբյուրները, հայտնել էր, որ Սեդրիկ Ռիչմոնդը մտադիր է մայիսին հրաժարական տալ։
Կարծիքներ