Իսպանական մրցաշարում Սարգսյանը և Մարտիրոսյանը կեսական միավոր են զիջում առաջատարին

Իսպանական մրցաշարում Սարգսյանը և Մարտիրոսյանը կեսական միավոր են զիջում առաջատարին

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը շարունակում են ելույթները իսպանական միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Իսպանիայում ընթացող «Ֆորմենտրա» միջազգային մրցաշարի 5-րդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանն ունեն 4-ական միավոր և առաջատարին զիջում են կեսական միավորով:

«Ֆորմենտրա» միջազգային մրցաշարում կխաղացվի 10 տուր: Մրցաշարին մասնակցում են 54 շախմատիստներ:

Ավելի վաղ` ապրիլի 20-24-ը, Իսպանիայի Մենորկա կղզում ընթանում էր «Մենորկա Օփեն -2022»-ը։ Մրցաշարին մասնակցել են հայ պատանի գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք հաջող են հանդես եկել և կիսել են 2-4-րդ հորիզոնականները՝ գրավելով համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը։ Պատանի շախմատիստները զգալիորեն բարելավել են իրենց միջազգային վարկանիշները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում