Բելառուսը զինված ուժերի անսպասելի ստուգում է սկսել
Չորեքշաբթի Բելառուսի զինված ուժերի արձագանքման ուժերի անսպասելի ստուգում է սկսվել։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Բելառուսի զինված ուժերում սկսվել է արձագանքման ուժերի հանկարծակի ստուգում»,- ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
ՊՆ-ից հայտնում են, որ ստուգման ընթացքում կգնահատվի անձնակազմի պատրաստակամությունն ու կարողությունը՝ հնարավոր ճգնաժամին արագ արձագանքելու համար։ Զինվորականները կգործեն արագ փոփոխվող իրավիճակում՝ անծանոթ վայրերում։
Մինսկը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ստուգմանը ներգրավված ուժերի կազմը աստիճանաբար կավելացվի, ինչը հնարավորություն կտա ստուգել ռազմական սպառնալիքներին դիմակայելու նրանց կարողությունը «ինչպես ցամաքում, այնպես էլ օդում»:
Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ստուգումը վտանգ չի ներկայացնում հարևան երկրների համար:
Կարծիքներ